23:07  ,  7 սեպտեմբերի, 2021

«Սեւանի» սերբ նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Սեւանն» ունի նոր խաղացող։ Ակումբը պայմանագիր է կնքել 23-ամյա սերբ Կոստա Ալեկսիչի հետ, որը հարձակողական ոճի կիսապաշտպան է, հաղորդում է «Սեւանի» մամուլի ծառայությունը։

Կոստա Ալեկսիչը հանդես է եկել սերբական «Բեչեյ», «Չուկարիչկի», «Նապրեդակ» թիմերում։ Մինչև «Սևան» տեղափոխվելը եղել է «Ինջիյա» թիմի ֆուտբոլիստ։

Ալեկսիչը 2021 թվականին երկու ընկերական հանդիպման է մասնակցել Սերբիայի հավաքականի կազմում՝ Պանամայի եւ Դոմինիկյան Հանրապետության թիմերի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում