20:15  ,  7 սեպտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականն անցկացրեց նախախաղային մարզում (ֆոտո)

Լիխտենշտեյնի հավաքականի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին նախախաղային մարզում անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Մարզվեցին հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստները` բացառությամբ Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի, որը Գերմանիայի հավաքականի դեմ նախորդ խաղում ստացած մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումը։

Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:00-ին: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 37-ամյա խորվաթ Դույե Ստրուկանը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի










Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով