19:01  ,  7 սեպտեմբերի, 2021

Եվրո-2023 Մ-21. Հայաստանի մեկնարկային կազմը ուկրաինացիների դեմ խաղում

2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կհյուրընկալվի ուկրաինացիներին: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը։

Հայաստան Մ-21. Արման Ներսիսյան, Վոլոդյա Սամսոնյան, Ստյոպա Մկրտչյան, Երջանիկ Ղուբասարյան, Արթուր Սերոբյան, Նարեկ Աղասարյան, Միքայել Միրզոյան, Սերգեյ Մկրտչյան, Արսեն Գալստյան, Նարեկ Գրիգորյան, Գրենիկ Պետրոսյան։

Ուկրաինայի Կովալյովկա քաղաքում անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Ընտրական փուլի առաջին 2 խաղերում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 անգամ մրցել է Ֆարերյան կղզիների դեմ, տարել մեկ հաղթանակ (2:0) ու կրել մեկ պարտություն (0:2):

Ուկրաինացիները մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել են սերբերին: H խմբում ընգրկված են նաև Ֆրանսիայի և Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականները:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում