18:35  ,  7 սեպտեմբերի, 2021

Էդգար Բաբայանը հեռացավ «Ռիգայից»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը հեռացել է «Ռիգայից»։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է լատվիական ակումբի մամուլի ծառայությունը։

25–ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Կիպրոսի Բարձրագույն լիգան ներկայացնող «Պաֆոսում»։ Համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ փետրվարին։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրոյից»: Նա վճարել էր իր հրաժարագինը և խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով