15:44  ,  7 սեպտեմբերի, 2021

Պատմության մեջ առաջին անգամ US Open-ի 1/4 եզրափակիչը կանցնի առանց ամերիկացիների

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության պատմության մեջ առաջին անգամ քառորդ եզրափակիչը կանցնի առանց ամերիկացիների, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ-ի վերջին ներկայացուցիչներ, Շելբի Ռոբերտսը, Ռայլի Օպելկան, Ֆրենսիս Տիաֆոն ու Ջոնսոն Բրուկսբին պայքարը լքել են չորրորդ շրջանից:

Հիշեցնենք, որ US Open-ն անցկացվում է 1891 թվականից: Սեպտեմբերի 7-ին հայտնի էին դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը տղամարդկանց ու կանանց պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում