10:56  ,  7 սեպտեմբերի, 2021

US Open. Ջոկովիչի հաղթանակն ու 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չորրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 4 սեթում հաղթել է ամերիկացի Ջոնսոն Բրուկսբիին և նվաճել քառորդ եզրափակիչ ուղեգիր:

Սերբ թենիսիստն առավելության է հասել 1:6, 6:3, 6:2, 6:2 հաշվով: Մրցախաղը տևել է 2 ժամ և 58 րոպե:

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Մատեո Բերետինին, որը հաղթել է գերմանացի Օսկար Օտեին՝ 6:4, 3:6, 6:3, 6:2: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերը ևս հայտնի են:

US Open-ի մրցանակային 27,2 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում