10:10  ,  7 սեպտեմբերի, 2021

Լեգենդար Էվանդեր Հոլիֆիլդը կփոխարինի Օսկար Դե Լա Հոյային (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը վերադարձը ռինգ կնշի սեպտեմբերի 12-ին:

Ֆլորիդայում կայանալիք 8 ռաունդանոց մենամարտում 58-ամյա ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը կմենամարտի UFC-ի նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորդի հետ, հաղորդում է trillerfightclub.com-ը:

Այդ մենամարտում Էվանդեր Հոլիֆիլդը կփոխարինի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Հոյային, որի մոտ օրեր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել: 48-ամյա Դե Լա Հոյան նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ին։

Հիշեցնենք, որ վերջերս Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել էր, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի սպորտին հրաժեշտ տալուց առաջ: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2011 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում