23:28  ,  6 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ն ու «Մոնակոն» ցավակցություն են հայտնել Բելմոնդոյի մահվան կապակցությամբ (ֆոտո)

Ֆրանսիական ակումբները ցավակցություն են հայտնել թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի մահվան կապակցությամբ։ Նա 88 տարեկան էր։

«Մեզ լքեց սպորտի մեծ ֆանատ։ Մեր մտքերը նրա ընտանիքի եւ մտերիմնեի հետ է»,- նշվում է «Մոնակոյի» հաղորդագրությունում։

«ՊՍԺ-ի ամբողջ ընտանիքը խորը կսկիծով ընդունեց 88 տարեկանում Ժան-Պոլ Բելմոնդոյի մահվան մասին լուրը։ Ակումբը ցավակցում է նրա ընտանիքին եւ հարազատներին»,- նշվում է ՊՍԺ-ի հաղորդագրությունում։

 Բելմոնդոն առողջական խնդիրներ ուներ 2001 թվականին տարած ինսուլտից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English