15:08  ,  6 սեպտեմբերի, 2021

Հայ մարմնամարզիկները մեկնել են Թբիլիսի

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 05-ից հավաք է անցկացնում Թբիլիսում:

Վրաստանի մայրաքաղաք են մեկնել Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Նորայր Հովհաննիսյանը, Մարիետա Բուչախչյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչներից հավաքին մեկնել են Հակոբ Սերոբյանը, Հայկ Նազարյանը, Աշոտ Գասպարյանը, Քնարկ Բրսոյանը:

Հավաքը կավարտվի սեպտեմբերի 19-ին, hաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English