13:20  ,  6 սեպտեմբերի, 2021

Ջորջիո Պետրոսյանն իմացավ առաջիկա 2 մրցակիցներին

Քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ, Իտալիայում բնակվող Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 15-ին: ONE Championship-ի հերթական մրցաշարում հայ մարտիկն ուժերը կչափի Թաիլանդի ներկայացուցիչ Սուպերբոն Բանչամեկի հետ, hաղորդում է ONE Championship-ի մամուլի ծառայությունը:

Նույն մրցաշարում հանդես կգա նաև Հայաստանը ներկայացնող Մարատ Գրիգորյանը, որն ուժերը կչափի հոլանդացի Էնդի Սաուերի հետ:

Ջորջիո Պետրոսյանը ևս մեկ մենամարտ կանցկացնի դեկտեմբերի 4-ին Միլանում՝ մրցելով ռուսաստանցի Սայֆուլահ Խամբախադովի հետ: Այդ մենամարտում նա կփորձի պաշտպանել Iska-ի չեմպիոնական գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս