19:28  ,  5 սեպտեմբերի, 2021

«Ալաշկերտը» պարտության մատնեց «Վանին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Վանի» հետ և հաղթել է 4:1 հաշվով:

«Ալաշկերտի» կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Գլիշիչը, Գրիգոր Աղեկյանը, Նիկիտա Տանկովը և սերբ նորեկ Մարկո Միլինկովիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» դուրս է եկել ՈւԵՖԱ–ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։

Կոնֆերենցիաների լիգա, «Ալաշկերտի» խաղացանկը

Առաջին տուր

«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ» (սեպտեմբերի 14, Երեւանի ժամանակով 18։30-ին)

Երկրորդ տուր

«Ալաշկերտ» - ՀԻԿ (սեպտեմբերի 30, 20:45-ին)

Երրորդ տուր

«Ալաշկերտ» - ԼԱՍԿ (հոկտեմբերի 21, 20:45)

Չորրորդ տուր

ԼԱՍԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 4, 20:45)

5-րդ տուր

ՀԻԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 25, 23:00)

6-րդ տուր

«Ալաշկերտ» - «Մաքաբի Թել Ավիվ» (դեկտեմբերի 9, 20:45)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում