01:46  ,  5 սեպտեմբերի, 2021

US Open. Ջոկովիչը հաղթեց Նիսիկորիին

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 4 սեթում առավելության է հասել ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ:

3 ժամ և 35 րոպե տևողությամբ մրցախաղում սերբ թենիսիստը հաղթել է 6:7 (4:7), 6:3, 6:3, 6:2 հաշվով:

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի կամ ռուս Ասլան Կարացևը, կամ ամերիկացի Ջոնսոն Բրուկսբին:

US Open-ի մրցանակային 27,2 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում