00:22  ,  5 սեպտեմբերի, 2021

ԵԱ. Վերջին տուրից առաջ հայ շախմատիստները հետ են մնում առաջատարներից

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի է հասել միայն Հայկ Մարտիրոսյանը, որը սպիտակ ֆիգուրներով ուժեղ է գտնվել հունգարացի Ֆելիքս Բլոհբերգերից:

Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը պարտություն է կրել:

Վերջին տուրից առաջ Գաբուզյանը, Հովհաննիսյանը, Մարտիրոսյանը և Սարգսյանն ունեն 6.5-ական միավոր, իսկ Տեր-Սահակյանը՝ 5.5: Միանձնյա առաջատարն է ռուս Անտոն Դեմչենկոն, որը հավաքել է 8 միավոր: 2-4-րդ տեղերը բաժանող շախմատիստներն ունեն 7.5-ական միավոր, ևս 10 մասնակիցներ հավաքել են 7 միավոր:

Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում