00:12  ,  5 սեպտեմբերի, 2021

Արթուր Ալեքսանյանն՝ Ուկրաինա - Ֆրանսիա խաղին (ֆոտո)

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ներկա է ֆուտբոլի Ֆրանսիայի և Ուկրաինայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 5-րդ տուրի հանդիպմանը: Գյումրեցի ըմբիշը տրիբունայից տեսանյութ է հրապարակել Ինստագրամի Story բաժնում:

Ուկրաինա – Ֆրանսիա հանդիպումն անցկացվում է Կիևի Օլիմպիական ստադիոնում: Ընթանում է երկրորդ խաղակեսը: Հաշիվը հավասար է՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում