20:30  ,  4 սեպտեմբերի, 2021

Խոակին Կապառոսի և Սարգիս Ադամյանի ասուլիսը Շտուտգարտում (ուղիղ)

Գերմանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը պատասխանում են լրագրողների հարցերին:

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կնացկացնի Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» ստադիոնում:

Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ և 10 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում