19:06  ,  4 սեպտեմբերի, 2021

Մաիլսոն Լիմայի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Արարատ-Արմենիային», «Սևանը» և «Շիրակը» չպարզեցին հաղթողին

«Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 4-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Նորավանքի» հետ և վստահ հաղթանակ տարել 5:1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մաիլսոն Լիման, իսկ Ալեմաոն ու Արմեն Համբարձումյանն աչքի են ընկել մեկական անգամ:

«Սևանը» Գյումրիում ոչ ոքի է խաղացել Առաջին խմբում հանդես եկող «Շիրակի» հետ՝ 1:1։ Գյումրեցիներից աչքի է ընկել Դավիթ Ղանդիլյանը, իսկ «Սևանից»՝ Էբրիմա Ջատան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում