13:57  ,  4 սեպտեմբերի, 2021

«Ուրարտուն» ուժեղ էր «Արարատից»

Օգտվելով ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից՝ Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» և բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» ընկերական հանդիպում են անցկացրել սեպտեմբերի 4-ին: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած խաղում «Ուրարտուն» հաղթել է 3:1 հաշվով:

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Լիվիո Միլտսը, Կարեն Մելքոնյանը և Ուգոչուկվու Իվուն:

«Արարատից» առաջին խաղակեսում աչքի է ընկել Էդգար Մալաքյանը: Ավելացված ժամանակում «Արարատը» չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Ընկերական հանդիպում

«Արարատ» - «Ուրարտու»՝ 1:3

Էդգար Մալաքյան, 37 – Լիվիո Միլտս, 41, Կարեն Մելքոնյան 45+1 (11մ), Ուգոչուկվո Իվու, 61 (11մ)
Չիրացված 11 մետրանոց՝ Յակուբա Սիլուե, 90+3 («Արարատ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով