09:11  ,  4 սեպտեմբերի, 2021

ԵԱ. 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակ չտարան

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել հաղթանակ տանել:

Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ Հովհաննես Գաբուզյանը 6.5 միավորով չորրորդն է և 1 միավոր է հետ միանձնյա առաջատար, ռուս Անտոն Դեմչենկոյից: Հովհաննիսյանն ու Սարգսյանն ունի 6-ական միավոր, Մարտիրոսյանը՝ 5.5, իսկ Տեր-Սահակյանը՝ 5:

Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում