00:44  ,  4 սեպտեմբերի, 2021

ԱՊՀ Խաղեր․ 3x3 բասկետբոլի Հայաստանի հավաքականները մեկնել են Կազան

Կազանում անցկացվող ԱՊՀ երկրների երիտասարդական մարզական խաղերի ծրագրում ներառված է նաև 3x3 բասկետբոլը:

Հայաստանի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները մեկնել են Կազան՝ մասնակցելու այս մրցաշարին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Տղաների կազմը՝ Դավիթ Խաչատրյան, Տիգրան Մկրտումյան, Դավիթ Քարամյան, Նարեկ Սարգսյան։

Աղջիկների կազմը՝ Լուսինե Տիտանյան, Մերի Գրիգորյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան։

Հավաքականները հանդես կգան Հարություն Եսայանի գլխավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում