10:40  ,  3 սեպտեմբերի, 2021

US Open. Նովակ Ջոկովիչը շարժվում է առաջ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երկրորդ հաղթանակն է տարել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

Երկրորդ շրջանում սերբ թենիսիստը 3 սեթում ուժեղ է գտնվել Նիդերլանդների ներկայացուցիչ Թալոն Գրիկսպորից՝ 6:2, 6:3, 6:2: Մրցախաղը տևել է 1 ժամ և 40 րոպե:

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կեյ Նիսիկորին, որը պայքարից դուրս է թողել ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդին:

US Open-ի մրցանակային 27,2 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում