23:30  ,  2 սեպտեմբերի, 2021

ԱԱ-2022․ Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան՝ առաջին խաղակեսից հետո

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում հյուրընկալվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Ավարտվեց առաջին խաղակեսը։ Դարպասի գրավում չգրանցվեց։

Առաջին խաղակեսում առավելություն ունեին դաշտի տերերը, որոնք գնդակին տիրեցին խաղաժամանակի 65 տոկոսը, 6 հարված կատարեցին Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Հայաստանի թիմը 2 հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ։

Ընդմիջում է։

Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:

ԱԱ-2022, ընտրական մրցաշարչորրորդ տուր, առաջին խաղակես

J խումբ

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան՝ 0։0

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Վահան Բիչախչյան, Հենրիխ Մխիթարյան, Էրիկ Վարդանյան, Սարգիս Ադամյան։

Պահեստայիններ. Անատոլի Այվազով, Ստանիսլավ Բուչնեւ, Դավիթ Տերտերյան, Վբեյմար, Արտյոմ Ավանեսյան, Էդուարդ Սպերցյան, Իշխան Գելոյան, Արշակ Կորյան, Ժիրայր Շաղոյան, Հրայր Մկոյան, Ալեքսանդր Կարապետյան, Արման Հովհաննիսյան։

Լիխտենշտեյն - Գերմանիա՝ 0։1

Տիմո Վերներ, 41

Իսլանդիա - Ռումինիա՝ 0։0

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում