Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը մրցում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Առաջին օրվա դիմակայությունն ավարտվեց 2։2 հաշվով։ Չորս պարտիաներում էլ գրանցվեց ոչ ոքի։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզան։
Սեպտեմբերի 3-ին կանցկացվի պատասխան մրցամարտը։ Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք։
Քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը 2 խաղային օրերի արդյունքում պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
Խմբային փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 9.5 միավոր և Ալիրեզա Ֆիրուզայի հետ բաժանել 3-4-րդ տեղերը: Խմբային փուլում լավագույն արդյունքը գրանցել էր 10.5 միավոր հավաքած Վլադիսլավ Արտեմիևը, իսկ Մագնուս Կարլսենը հավաքել է 10 միավոր:
Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։ Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում