18:27  ,  2 սեպտեմբերի, 2021

Եվրո Մ-21. Հայաստան - Ֆարերյան կղզիներ (ուղիղ եթեր)

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խաղում ընդունել է Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականին։ ՀՖՖ-ն ներկայացնում է հանդիպման ուղիղ հեռարձակում։

Հայաստան Մ-21. Արմեն Ներսեսյան, Սերգեյ Կոչկանյան, Վոլոդյա Սամսոնյան, Ստյոպա Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Միքայել Միրզոյան, Արսեն Գալստյան, Նարեկ Գրիգորյան, Արթուր Սերոբյան, Գրենիկ Պետրոսյան։

Հանդիպումն անցկացվում է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում։

Ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի թիմը հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականին եւ պարտվել 0։2 հաշվով։

H խմբում ընդգրկված են նաեւ Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում