17:08  ,  2 սեպտեմբերի, 2021

Եվրո Մ-21. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի մեկնարկային կազմը Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ խաղում։

Հայաստան Մ–21. Արմեն Ներսեսյան, Սերգեյ Կոչկանյան, Վոլոդյա Սամսոնյան, Ստյոպա Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Միքայել Միրզոյան, Արսեն Գալստյան, Նարեկ Գրիգորյան, Արթուր Սերոբյան, Գրենիկ Պետրոսյան։

Հանդիպումը տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 18։30-ին։

Ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի թիմը հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականին եւ պարտվել 0։2 հաշվով։

H խմբում ընդգրկված են նաեւ Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով