12:24  ,  2 սեպտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (ֆոտո)

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակն ու ֆուտբոլիստների խաղային համարները մակեդոնացիների դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի խաղում, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականը հանդես կգա սպիտակ համազգեստով, իսկ դաշտի տերերը՝ կարմիր։

Սեպտեմբերի 2-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։ Խաղը կսպասարկեն պորտուգալացի մրցավարներ՝ 42-ամյա Արտուր Դիաշի գլխավորությամբ: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով