21:06  ,  1 սեպտեմբերի, 2021

Aimchess US Rapid. Արոնյանը պայքարից դուրս թողեց Մամեդյարովին

Լեւոն Արոնյանը դուրս եկավ արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ գրոսմայստերը պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Քառորդ եզրափակիչի առաջին օրը 3։1 հաշվով հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը երկրորդ օրը Մամեդյարովին պարտության մատնեց 2։1 հաշվով (1 հաղթանակ, 2 ոչ ոքի)։

Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում