20:04  ,  1 սեպտեմբերի, 2021

Եվրո Մ-21. Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղի տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 2- ին

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան Մ-21 - Ֆարերյան կղզիներ Մ-21 հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում եւ կմեկնարկի 18։30-ին։

Հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 2-ից` ժամը 11:00-ից սկսած` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Տոմսի գինը 500 դրամ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս