17:15  ,  1 սեպտեմբերի, 2021

Պարալիմպիկ խաղեր. Հայաստանի միակ ներկայացուցիչը եզրափակիչ դուրս չեկավ

Տոկիոյում անցկացվող Պարալիմպիակ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ, սայլակավոր աթլետ Ստաս Նազարյանը մասնակցեց 100 մետր վազքի որակավորման փուլին։ Նա իր վազքահերթում անձնական ռեկորդով (18.76 վայրկյան) գրավեց վերջին տեղը եւ դուրս չեկավ եզրափակիչ՝ ավարտելով պայքարը։

Ստաս Նազարյանը 5-րդ անգամ մասնակցեց  Պարալիմպիկ խաղերին: 2018թ. Փհենչհանում անցկացված ձմեռային խաղերում նա պարադահուկային արագավազքում  (1,1 կմ) գրավել էր 31-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում