01:09  ,  1 սեպտեմբերի, 2021

«Տոտենհեմը» 25 միլիոն եվրո վճարեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար

«Բարսելոնայի» պաշտպան Էմերսոնը տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»։ Անգլիական ակումբը 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել է 25 միլիոն եվրո, հաղորդում է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը։ «Տոտենհեմը» Էմերսոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 12 համարի խաղաշապիկով։

Ոչ պաշտոնական տվյալներով, Էմերսոնի տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։

«Բարսելոնան» Էմերսոնին գնել էր 2019թ․ հունվարին բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյից» 12 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English