23:50  ,  31 օգոստոսի, 2021

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր կնքեց Կամավինգայի հետ (ֆոտո)

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ֆրանսիական «Ռենից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Արքայական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքեց 6 տարվա պայմանագիր։

Իսպանական մամուլը գրել էր, որ Կամավինգայի համար «Ռենը» պահանջել է 35 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ 2022թ․ հունիս։

Ֆրանսիայի անցած առաջնությունում Կամավինգան մասնակցել է 35 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում