19:41  ,  31 օգոստոսի, 2021

ԵԱ. Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի խաղաց եւ առաջատարն է

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը սպիտակ ֆիգուրներով 10 քայլում արագ ոչ ոքի խաղաց Գերմանիայի ներկայացուցիչ Լիվիու-Դիտեր Նիսիպիանուի հետ։ Գաբուզյանը վաստակել է 5 միավոր եւ ընթացիկ միանձնյա առաջատարն է։

Տուրի մյուս պարտիաները շարունակվում են։

Առաջնությանը մասնակցում է 36 երկրների 180 շախմատիստ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս