16:10  ,  31 օգոստոսի, 2021

UFC. Մելսիկ Բաղդասարյանի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը

ԱՄՆ-ում բնակվող հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը UFC-ում երկրորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 6-ին: UFC 268 մրցաշարում 29-ամյա մարտիկի մրցակիցը կլինի 23-ամյա կանադացի Տիջեյ Լարամին, hաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Մելսիկ Բաղդասարյանը UFC-ում նորամուտը նշել էր հուլիսի 31-ին՝ Լաս Վեգասում նոկաուտով հաղթելով ամերիկացի Քոլին Էնգլինին:

Բաղդասարյանը քիկբոքսինգի աշխարհի չեմպիոն է: Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ ու կրել մեկ պարտություն:

Տիջեյ Լարամին MMA-ում տարել է 12 հաղթանակ ու պարտվել 4 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում