11:23  ,  31 օգոստոսի, 2021

Լևոն Արոնյանը 1/4 եզրափակիչում է և կխաղա Մամեդյարովի հետ

Լևոն Արոնյանը դուրս է եկել  արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

3 խաղային օրերի արդյունքում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և Ալիրեզա Ֆիրուզայի (Ֆրանսիա) հետ բաժանել 3-4-րդ տեղերը: Խմբային փուլում լավագույն արդյունքը գրանցել է 10.5 միավոր հավաքած ռուս Վլադիսլավ Արտեմիևը: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հավաքել է 10 միավոր:

Փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել 1-8-րդ տեղ գրաված շախմատիստները: Խմբային փուլին մասնակցում էին 16 շախմատիստներ: Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում