18:40  ,  30 օգոստոսի, 2021

Ավստրիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Բավարիա» (ֆոտո)

Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը «ՌԲ Լայպցիգից» տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», հաղորդում է Գերմանիայի չեմպիոնների մամուլի ծառայությունը։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։ «Բավարիայում» նա հանդես կգա 18 համարի խաղաշապիկով։

Անցած մրցաշրջանում Զաբիտցերը «ՌԲ Լայպցիգի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Եվրո-2020-ում նա մասնակցեց 4 խաղի ու կատարեց մեկ գոլային փոխանցում:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում