18:09  ,  30 օգոստոսի, 2021

Aimchess US Rapid. Արոնյանն ու Կարլսենը կիսում են երկրորդ տեղը

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի 10 տուրից հետո Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հես կիսում է երկրորդ տեղը՝ 7-ական միավոր։ Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւն է՝ 7,5 միավոր։

10 տուրում հայ գրոսմայստերը հաղթել է Լե Կուանգ Լիեմին (Վիետնամ), Էրիկ Հանսենին (Կանադա), Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա), Լենիեր Դոմինգեսին (ԱՄՆ), Ավոնդեր Լիանգին (ԱՄՆ), ոչ ոքի է խաղացել Ալիրեզա Ֆիրուջայի (Ֆրանսիա), Դանիել Նարոդիցկիի (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովի (Ադրբեջան), Անիշ Գիրիի (Նիդերլանդներ) հետ, պարտվել Վլադիսլավ Արտեմիեւին (Ռուսաստան):

Նախնական փուլում կանցկացվի եւս հինգ տուր, որից հետո 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն փլեյ–օֆֆում։

Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում