17:10  ,  30 օգոստոսի, 2021

Արտյոմ Մանուկյանը փոխել է ակումբը (ֆոտո)

Ռուսաստանցի հոկեյիստ Արտյոմ Մանուկյանը տեղափոխվել է Հոկեյի մայրցամաքային լիգայի ներկայացուցիչ Վլադիվոստոկի «Ադմիրալ»։ 23-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արտյոմ Մանուկյանը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հոկեյի մայրցամաքային լիգայում հանդես եկող Օմսկի «Ավանգարդում»։ Գագարինի գործող գավաթակրի կազմում նա անցկացրել է 112 հանդիպում, դարձել 7 գոլի ու 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում