10:10  ,  30 օգոստոսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային շարք է գրանցել Պրեմիեր լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ ռեկորդ է սահմանել Պրեմիեր լիգայում:

Պրեմիեր լիգայի արտագնա խաղերում մանչեսթերցիներն անպարտելի շարքը հասցրել են 28 խաղի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ ռեկորդակիրն էր Լոնդոնի «Արսենալը», որը 2003-2004թթ. մրցաշրջանում հյուրընկալվելիս չէր պարտվել 27 խաղ անընդմեջ, հայտնում է Opta-ն:

Նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության արտագնա խաղում պարտվել է 2020-ի հունվարի 19-ին, երբ մրցել է «Լիվերպուլի» հետ (0:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով