00:41  ,  30 օգոստոսի, 2021

ՊՍԺ-ն հաղթեց Մեսիի նորամուտի խաղում, Մբապեի դուբլը (տեսանյութ, ֆոտո)

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Փարիզի ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշեց «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի խաղում: ՊՍԺ-ն 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ:

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսին առաջին անգամ էր ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում և խաղը սկսել էր պահեստայիններից նստարանից: 34-ամյա արգենտինացին դաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին՝ փոխարինելով բրազիլացի հարձակվող Նեյմարին:

ՊՍԺ-ն տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը և 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեյմս» - ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 16, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով