23:59  ,  29 օգոստոսի, 2021

Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Սալերնիտանայի» դեմ Իտալիայի առաջնության երկրորդ տուրի խաղում:

52-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագը ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուին օգնեց խփել հյուրերի երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:0: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը դարձել է մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ տուրում նա գրավել էր «Ֆիորենտինայի» դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով