20:55  ,  29 օգոստոսի, 2021

«Բարսելոնան» տնային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» ընդունեց «Խետաֆեին» և հաղթեց 2:1 հաշվով:

«Բարսելոնան» խաղի հաշիվը բացեց արագ գոլի շնորհիվ: Երկրորդ րոպեին աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն: 19-րդ րոպեին կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպան Սանդրո Ռամիրեսը խփեց հյուրերի պատասխան գոլը, բայց 11 րոպե անց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը դարձյալ առաջ մղեց «Բարսելոնային»: Ընդմիջումից հետո դարպասի գրավում չարձանագրվեց:

«Կամպ Նոու» ստադիոնում անցկացված հանդիպմանը ներկա էր 26543 հանդիսական:

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 7-ի և 5 առաջատարների թվում է: «Խետաֆեն» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը:

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 2:1 (տեսանյութ)

Սերխի Ռոբերտո, 2, Մեմֆիս Դեպայ, 30 – Սանդրո Ռամիրես, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս