18:53  ,  29 օգոստոսի, 2021

«Տոտենհեմը» հաղթեց ու դարձավ առաջատար (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց կորեացի կիսապաշտպան Հյոն-Մին Սոնը, որը 200-րդ հանդիպումն անցկացրեց Անգլիայի առաջնությունում:

«Տոտենհեմը» տարավ երրորդ հաղթանակը և 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ուոթֆորդն» ունի 3 միավոր:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Տոտենհեմ» - «Ուոթֆորդ»՝ 1:0 (տեսանյութ)

Հյոն-Մին Սոն, 42

«Բարնլի» - «Լիդս»՝ 1:1 (տեսանյութ)

Քրիս Վուդ, 61 – Պատրիկ Բեմֆորդ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով