19:30  ,  29 օգոստոսի, 2021

Լեգենդար Էվանդեր Հոլիֆիլդի մենամարտը չեղարկվել է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը պատմել է, որ իր մասնակցությամբ ցուցադրական մենամարտը չեղյալ է հայտարարվել: 58-ամյա ամերիկացու խոսքով՝ նա մեկ մենամարտ կանցկացնի սպորտին հրաժեշտ տալուց առաջ:

«Ամիսներով ջանասիրաբար մարզվել եմ, սակայն, ինչպես երևում է, տեղի կունենա մենամարտի հերթական չեղարկումը: Դա չի խանգարի իմ վճռականությանը և ծրագրերին: Իմ երկրպագուներին խոստանում եմ, որ ևս մեկ անգամ ռինգ դուրս կգամ ձեռնոցներս մեխից կախելուց առաջ: Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք միշտ իմ կողքին են»,- Ինստագրամում գրել է լեգենդար մարզիկը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Էվանդեր Հոլիֆիլդը հունիսի 5-ին պետք է մենամարտի իռլանդացի Կևին Մաքբրայդի հետ, որը ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին հաղթած վերջին բռնցքամարտիկն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում