01:55  ,  29 օգոստոսի, 2021

«Ռեալը» հաղթեց Սևիլիայում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սևիլիայում մրցեց «Բետիսի» հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով: Արքայական ակումբի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, որն աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի փոխանցումից հետո:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 7-ի և 4 առաջատարների թվում է: «Բետիսը» 2 միավորով 14-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բետիս» - «Ռեալ»՝ 0:1 (տեսանյութ)

Դանիել Կարվախալ, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում