00:41  ,  29 օգոստոսի, 2021

«Յուվենտուսը» պարտվեց առանց Ռոնալդուի առաջին խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երկրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց «Էմպոլիից»: A Սերիայի նորեկի հաղթական գոլը 21-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Լեոնարդո Մանկուսոն:

Պատմության մեջ առաջին անգամ «Յուվենտուսը» տնային խաղում պարտվեց «Էմպոլիին»:

Սա «Յուվենտուսի» առաջին հանդիպումն էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո: Թուրինցիները չէին հաղթել նաև A Սերիայի առաջին տուրում՝ հյուրընկալվելիս ոչ ոքի խաղալով «Ուդինեզեի» հետ (2:2): 

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Յուվենտուս» - «Էմպոլի»՝ 0:1 (տեսանյութ)

Լեոնարդո Մանկուսո, 21

«Ֆիորենտինա» - «Տորինո»՝ 2:1 (տեսանյութ)

Նիկոլաս Գոնսալես, 41, Դուշան Վլահովիչ, 70 – Սիմոնե Վերդի, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում