22:25  ,  28 օգոստոսի, 2021

Լևանդովսկու հեթ-տրիկը, 300-րդ գոլն ու «Բավարիայի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Բեռլինի «Հերտայի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: 33-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում գոլերի թիվը հասցրեց 300-ի:

Լևանդովսկին Բունդեսլիգայում գոլ խփեց 13-րդ խաղում անընդմեջ:

«Բավարիան» միավորների քանակը հասցրեց 7-ի և «Բայերի» ու «Ֆրայբուրգի» հետ առաջատարների թվում է: Հետնապահ «Հերտան» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը:

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բավարիա» - «Հերտա»՝ 5:0 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 6, Ռոբերտ Լևանդովսկի, 35, 70, 84, Ջամալ Մուսիալա, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով