11:11  ,  29 օգոստոսի, 2021

Վարազդատ Հարոյանը՝ «Կադիսի» հայտացուցակում

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է «Կադիսի» հայտացուցակում Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը «Օսասունայի» դեմ։ Խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

Վարազդատ Հարոյանը որակազրկման պատճառով բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Հայաստանի հավաքականի հանդիպումը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Նա հավաքականին կմիանա սեպտեմբերի 2-ին Սկոպյեում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով