15:50  ,  28 օգոստոսի, 2021

Աբովյանի ու Վանաձորի քաղաքային ստադիոնների շինարարական աշխատանքները շարունակվում են

ՀՖՖ-ն շարունակում է հետամուտ լինել մարզային ենթակառուցվածքների զարգացմանը, hաղորդում է ակումբի ՀՖՖ ծառայությունը:

Աբովյանում սկսվել են Քաղաքային ստադիոնի շինարարական աշխատանքները, որոշակի դադարից հետո ակտիվ աշխատանքները վերսկվել են նաև Վանաձորի Քաղաքային մարզադաշտում:

ՀՖՖ ղեկավարությունն այցելել է 2 քաղաքներ, տեղում ծանոթացել աշխատանքներին և հեռանկարներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում