00:41  ,  28 օգոստոսի, 2021

«Ինտերի» երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն Միլանի «Ինտերը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վերոնայի» հետ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի եւ արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեայի դուբլի շնորհիվ։

Խոակին Կոռեան երկու օր առաջ է «Լացիոյից» տեղափոխվել «Ինտեր»։

«Ինտերը» տարավ երկրորդ հաղթանակը եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վերոնան» երկրորդ պարտությունից հետո նախավերջինն է։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Վերոնա» - «Ինտեր»՝ 1։3 (տեսանյութ)

Իվան Իլիչ, 15 - Լաուտարո Մարտինես, 47, Խոակին Կոռեա, 83, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով