21:37  ,  27 օգոստոսի, 2021

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Հոֆենհայմը» Դորտմունդում կհյուրընկալվի «Բորուսիային»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի պահեստայինների թվում է։

«Հոֆենհայմ»․ Բաուման, Պոշ, Գայգեր, Շտիլեր, Ակպոգումա, Ռուդի, Ռաում, Ֆոգտ, Բաումգարտներ, Կրամարիչ, Լարսեն։

«Բորուսիա» - «Հոֆենհայմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը հրավիրված է Հայաստանի հավաքական՝ Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով