18:26  ,  4 հոկտեմբերի, 2012

Անգլիացի ռեգբիիստը 12 խաղով որակազրկվել է մրցակցին կծելու համար

Ավստրալական «Կենտերբերի» ակումբի անգլիացի ռեգբիիստ Ջեյմս Գրեմը որակազրկվել է 12 խաղով մրցակցին կծելու համար:

Ավստրալիայի ազգային լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ Գրեմը կծել է «Մելբուրն» թիմի պաշտպան Բիլի Սլատերիի ձախ ականջը, ինչից հետո քաշքշուկ է տեղի ունեցել:

Ջեյմս Գրեմը ստիպված կլինի բաց թողնել Անգլիայի հավաքականի երկու հանդիպումները Ուելսի եւ Ֆրանսիայի թիմերի հետ, գրում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով